Ֆիլիպե Կոուտինյոն համաձայն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ

244

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն համաձայն է կարիերան շարունակել Փարիզի ՊՍԺ-ում եւ հնարավոր է դառնա ֆրանսիական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի գործարքի մաս, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Նեյմարին եւ արդեն համաձայնության է հասել նրա հետ հինգ տարվա պայմանագրի կետերի վերաբերյալ։

Կոուտինյոն Իսպանիայի անցած առաջնության 34 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։