Ղարաբաղի թրքացում թույլ չեն տալու. ՌԴ-ն ու ԵՄ երկրները գործում են

58

Եվրոպական միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Եվրամիության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ Եվրամիությունը նաև հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։ «Եվրամիությունը կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Դաշինքի համոզմամբ` պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ավելին այստեղ