Այս տան մակերեսն ընդամենը 78ք.մ է…սակայն կզարմանաք՝ տեսնելով այն ներսից:
Եվս մի վառ օրինակ, որ պարտադիր չէ կառուցել մի քանի հարյուր ք.մ մակերեսով տուն, բավական է ռացիոնալ օգտագործել տարածությունը:
Այս փոքր տունը գտնվում է ԱՄՆ-ում: Այն նման է հեքիաթային դղյակի: Արտաքինից շատ գեղեցիկ է և գերիչ:
Այն կարծես միաձուլվել է անտառային տեսարանի հետ:
Անհավատալի է, բայց համեմատաբար ոչ այնքան մեծ մակերեսով տունը լիովին հարմարեցված է երկու մեծահասակից և երկու երեխայից բաղկացած ընտանիքի հարմարավետ բնակվելու համար:
Իսկ զարմանալի տեսարանը լրացնում է այն ամենը, ինչը որևէ մեկը կարող է թերություն համարել:


Առաջին հարկում գտնվում է հարմարավետ հյուրասենյակը և խոհանոցային անկյունը:



Դեպի վերև տանում է օրիգինալ աստիճան, որը հիշեցնում է գլխավոր արժեքների և մեր կյանքում անհրաժեշտ պահերի մասին:
Երկրորդ հարում մեծերի ննջասենյակն է:







Եվ վերջապես՝ մանկական ննջասենյակը, որը կուրախացնի ցանկացած երեխայի:
Տան բակում կարելի է լիարժեք հանգստանալ՝ կտրվելով քաղաքի մշտական աղմուկից: