Կարմիր թել. հաջողության թալիսմա՞ն, նորաձև հիմարությու՞ն, թե՞ սովորական բիզնես…

194

Հավանաբար նկատել եք, որ վերջերս բավականին շատ մարդիկ դաստակին կարմիր թել են կապում: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ, դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները, բայց քչերը գիտեն դրա իմաստը:

Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: Բայց արդյո՞ք դա դեմ չէ մեր կրոնին: