Փողոցում արկղի մեջ նորածին երեխա հայտնաբերեցին…անհավատալի է, թե ինչ արեց պատահական անցորդ կինը

268

Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանի քաղաքներից մեկում: Մայիսի 11-ին Վեյ անունով կինը աշխատանքի գնալիս փողոցում մի արկղ նկատեց: Սկզբում Վեյը կարծեց, թե դա աղբ է, սակայն մի քանի վարկյան անց նա քարացավ. ներսից երեխայի լաց լսվեց:

Պարզվեց, որ ինչ-որ մեկը երեխային թողել էր դրսում…Վեյը շտապեց օգնություն խնդրելու, նրան միացան նաև այլ անցորդներ:

Երեխան վախեցած էր և քաղցած…Մարդիկ ուղղակի մոլորվել էին և չգիտեին, թե ինչ է պետք անել: Սակայն փոքրիկին օգնության հասավ մի երիտասարդ կին: Նա գրկեց երեխային և սկսեց…կրծքով կերակրել: Նա ինքը վերջերս էր երեխա ունեցել:

Երբ ոստիկանները տեղ հասան, տեսան հրաշք մի տեսարան. երեխան հագեցել էր և հանգիստ քնել իրեն փրկած կնոջ գրկում:

Հետագայում, հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ երեխան ունի լուրջ բնածին հիվանդություններ, հավանաբար, հենց դա է եղել պատճառը, որ կենսաբանական մայրը փոքրիկի հետ այդքան դաժան է վարվել: