Առողջարար ըմպելիք՝ լյարդի արդյունավետ մաքրման համար

162

Երբ լյարդը ծանրաբեռնվում է, դա միանգամից է զգացվում: Հիմնական ախտանիշներն են.

  • թուլությունը
  • էներգիայի պակասը
  • գլխապտույտը
  • սրտխառնոցը
  • ցավ՝ աջ կողատակում
  • մարսողության հետ կապված խնդիրներ
  • մաշկի ցան

Պատրաստեք այս պարզ ըմպելիքը, որը լիովին անվտանգ է, լավացնում է օրգանիզմի վիճակը՝ օգնելով լյարդից դուրս բերել տոքսինները: Բացի այդ, ըմպելիքը անուշաբույր է և թարմացնող:

Картинки по запросу Целительный напиток для очистки печени

Բաղադրիչներ.

  • մի բուռ թարմ անանուխի տերև
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 նարինջի հյութ
  • 1լ ջուր
  • 3ճ.գ. մեղր

Պատրաստման եղանակ.

  • Ջուրը լցնում ենք խորը մետաղական տարայի մեջ և տաքացնում:
  • Ավելացնում ենք անանուխի տերևները և եփում 5 րոպե՝ թույլ կրակի վրա:
  • Հանում ենք կրակից և թողնում, որ սառի՝ մինչ սենյակային ջերմաստիճանի հասնելով:
  • Ավելացնում ենք նարինջի և կիտրոնի հյութը, մեղրը, լավ խառնում ենք: Քամում ենք և խմում:

Այս ըմպելիքն օգնում է նաև թունավորումների ժամանակ, լավ ազդում է աղեստամոքսային տրակտի վրա:

Օրական օգտագործեք 1 բաժակ ըմպելիք, որպիսի օրգանիզմում սկսվեն լյարդի մաքրման գործընթացները:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։