Փոքրիկի հայրը գտել է արտասվող երեխային արագ հանգստացնելու միջոց․զվարճալի տեսանյութ

150

Ծնողները արտասվող փոքրիկներին արագ հանգստացնելու համար ինչ մեթոդների ասես չեն դիմում՝ խաղալիքներ են տալիս, երգում են, օրորում։ Հատկապես բարդ է նորածին երեխաների հետ, երբ նրանք չեն կարողանում խոսել և ժեստերի օգնությամբ հասկացնել ծնողներին, թե ինչ են ցանկանում։ Իսկ ծնողների կողմից հանգստացնելու համար օգտագործվող մեթոդները միշտ չէ որ ցանկալի արդյունքի են հանգեցնում։

Այս փոքրիկ աղջկա հայրը, գտել է մի յուրահատուկ միջոց, որը արագ ազդեցություն է ունենում երեխայի վրա։

Երիտասարդ հայրիկի անունը  Դանիել Էիզենման է, և նա ապրում է Կալիֆորնիայում: ՈՒնի դուստր, որի հետ շատ ժամանակ է անցկացնում և երեխայի խնամքով հիմնականում նա է զբաղվում, քանի որ կինը աշխատում է ավելի ծանրաբեռնված գրաֆիկով։ Դանիելը ինչպես ցանկացած հայր, ուրախ է, որ ունի երեխա: Բայց անկախ նրանից, թե որքան ենք սիրում մեր երեխաներին, յուրաքանչյուրս էլ կարող կորցնել  համբերությունը, երբ երեխաները սկսում են լաց լինել: Դանիելը գտել է մի տարբերակ, որը միշտ օգնում է արագ հանգստացնել իր փոքրիկին։ Երբ դուստրը սկսում է լաց լինել, նա երեխայի ձայնին զուգահեռ հետևյաալ ձայնն է արձակում երգեցիկ տոնայնությամբ․<<օօ․մմմմմմմմմմ>>,  հինգ վայրկյան հետո նրանց տանը կատարյալ լռություն է տիրում:

Եթե դուք կասկածում եք այս մեթոդի արդյունավետությանը, ապա դիտեք ստորև ներկայացված տեսանյութը: