Աշխարհի ամենամեծ և շշմեցուցիչ կռուիզ նավը (Լուսանկարներ, տեսանյութ)

130

Աշխարհի ամենամեծ նավն ունի բոլոր նախադրյալներն այստեղ հանգստանալու համար: Այն հնարավորություն է տալիս մարդկանց համատեղել գործը, բիզնեսն ու հանգիստը միաժամանակ: Սա հրաշալի վայր է թե ակտիվ, թե պասիվ հանգիստը նախընտրողների համար:

«Ծովերի օազիսը» անունը կրող նավը միակ  լողացող մեգա-առողջարանն է համարվում  Երկիր մոլորակի վրա:  Թվում է, թե մարդիկ մի  հսկայական հյուրանոց են  կառուցել եւ ուղարկել  ծով:  Նավը կառուցվել է  Ֆինլանդիայում:

«Ծովերի օազիսը» անունը կրող այս ապշեցուցիչ նավը դեռ իր նմանը չունի: Այն համարվում է աշխարհի միակ ամենամեծ և անկրկնելի  նավը:  Այստեղից մարդիկ հեռանում են վառ տպավորություններով: Այն հիսաքանչ տպավորություններ է թողնում, ոչ միայն ցերեկը,  այլ նաև  գիշերը՝ շնորհիվ լուսավորության և բազում այլ հնարավորությունների: Այս հրաշք նավը  մարդկանց այնպես է գրավում, որ նորից ու նորից են ուզում գալ այստեղ ու վայելել իրական լիարժեք հանգիստը:

Երբ դուք գտնվում եք այնտեղ, թվում է, թե դուք քաղաքում եք, այլ ոչ թե նավի վրա: Ծածկված փողոցները, շատրվանները, խանութները, սրճարանները, ռեստորանները եւ նույնիսկ իր սեփական այգին ունի աշխարհի ամենամեծ նավը:  Բացառիկ հսկա ուղևորափոխադրամիջոցը  գնահատվում է ավելի քան մեկ ու կես միլիարդ դոլար: Այստեղ միայն  աշխատակիցների թիվը  հասնում է ավելի քան 2 հազարի: Ջրի վրա տուրիստական օրիգինալ  ​​քաղաքը կարող է տանել մինչեւ 6 հազար մարդ: