Հակառակորդի գրոհող զինտեխնիկան ոչնչացվում է. ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

530

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ հարձակման անցած ադրբեջանական զինված ուժերը շարունակում են զինտեխնիկայի խոշոր կորուստներ կրել։

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ ֆեյսբուքյան էջում 13։30-ի սահմանում տարածված տեսանյութից երեւում է, թե ինչպես են շփման գծի տարբեր հատվածներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակատանկային հրետանային միջոցներով ոչնչացնում շարասյուներով գրոհող հակառակորդի տանկերն ու զրահամեքենաները։