Հիսուսի պատկերը հայտնվել է Իսլանդիայի երկինքը լուսավորած հյուսիսափայլում (ֆոտո)

101

 

Իսլանդիայի բնակիչների համար կախարդական հյուսիսափայլը սովորական երևույթ է, սակայն  հյուսիսափայլում Քրիստոսի պատկերը բացառիկ և արտասովոր երևույթ է և այն ապշեցրել է։ Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, լուսանկարիչ Յոն Հիլմարսոնը, ով ֆիքսում էր գեղեցիկ բնական երևույթն իր տեսախցիկով, շատ է զարմացել, երբ վառ գույների մեջ նկատել է Քրիստոսի` Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հայտնի արձանի ուրվագիծը:

Քառասունութամյա տղամարդը նշել է, որ դա երբևէ իր տեսած ամենագեղեցիկ հյուսիսափայլն էր, քանի որ ավանդական կանաչից բացի, գիշերային երկինքը լուսավորել են նաև բաց կապույտ, կարմիր ու վարդագույն երանգները:

Ավելին