«Բարսելոնան» 126 միլիոն եվրո կվճարի Գրիզմանի համար

265

«Բարսելոնան» եւ Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության են հասել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ։

Թեեւ հուլիսի 1-ից Գրիզմանի տրանսֆերային գինը կկազմի 120 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը կվճարի 126 միլիոն եվրո, որի դիմաց հնարավորություն կստանա գումարը փոխանցել մի քանի փուլով, հաղորդում է Sport.es-ը։

Նույն գործարքով «Բարսելոնայից» «Աթլետիկո» կտեղափոխվի պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն, որի համար մադրիդյան ակումբը լրացուցիչ վճարում կկատարի։