Պատասխան. Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է ներքնազգեստի հետ կապված սկանդալը

230

38-ամյա ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի նոր նախագիծը հայտնվել է սկանդալիկենտրոնում. ճապոնացիները վիրավորվել են ներքնազգեստի ապրանքանիշի անվանումից՝ «Kimono»։ Նրան մեղադրում են ռասիզմի ու մշակութային յուրացման մեջ։ Հեռուստաաստղի պատասխանը երկար չի ստիպել սպասել։

Հեռուստաշոուի աստղը փորձել է հանդարտեցնել հանրային դժգոհությունը։ Նա հարզացրույց է տվել, որում հայտարարել է, որ չի փորձում վիրավորել ազգային արժեքներ։ Քիմը խոստացել է, որ այդ անվան ներքո վիրավորական իրեր չի ստեղծի, սակայն ներքնազգեստն, ամեն դեպքում կթողարկի։

Ким в рекламе

Քանյե Ուեսթի կինն ընդգծել է, որ իր վաղեմի ապրանքանիշը՝ Kimoji-ին եւս ոգեշնչված է ազգային հագուստի անվամբ։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ոչ ոք չի զայրացել։ «Ես հասկանում եւ խորապես հարգում են կիմոնոյի նշանակությունը ճապոնական մշակույթում։ Ես իմ ապրանքանիշը «Կինոմո» անվանելու որոշում չեմ կայացրել այն նպատակով, որ բառն աձանձնացնեմ ճապոնական արմատներից, այլ որպես տուրք գեղեցկությանն ու դետալներին, որոնք այս հագուստի մաս են կազմում»,- New York Times-ին հայտնել է Քարդաշյանը։

Кардашьян с толстовкой

Քարդաշյանը վաղուց է գրանցել այդ աpրանքանիշը։ Այժմ նա իրավունք ունի «Kimono» անվանել պայուսակներ, կոսմետիկա, դեզոդորանտներ, լողազգեստներ։ Հիմա նույնիսկ ճապոնական կիմոնո ԱՄՆ-ում կարող է թողարկել միայն Քիմը։

Քիմի ներողությունը դեռեւս սպասված արդյունքը չի ունեցել։ Հետեւորդների մեծ մասը մինչ այժմ զայրացած է նրա քայլի պատճառով։