Կենդանակերպի նշանների սիրելի բառերը

228

Այս բառերում նրանց ամբողջ էությունն է…
Խոյ. «լավագույն»
Եթե Կշեռքը ձեզ ասում է, որ բոլորը հավասար են և ավելի լավ ու ավելի վատ չի լինում, ապա Խոյին հակառակը՝ պարզապես դուր է գալիս, երբ իրեն անվանում են ամենալավը: Խոյը սիրում է մրցակցել և ամեն ինչում առաջինը լինել: Ինչո՞ւ է Խոյի սիրած բառը «ամենալավը»: Որովհետև ամեն անգամ, երբ նա որևէ տեղ է գնում, ջանում է հիշատակել այդ բառը. «Սա քաղաքի լավագույն ռեստորանն է», «Բարեկամներ, փորձեք, սա լավագույն պիցցան է», «Իմ ընկերը/ընկերուհին ամենալավն է»:

Եթե ցանկանում եք ձեր Խոյին մշտապես ուրախացնել, նրան հաճախ անվանեք լավագույններից լավագույնը:

Ցուլ. «հուսալի»
Ցուլը պաշտում է հուսալիությունը և Խոյի նման ռիսկի չի դիմի ամեն ինչում լավագույնը լինելու համար: Ցուլի համար կարևոր է վաղվա օրվա կայունությունն ու հուսալիությունը, նա ցանկանում է իրեն նյութապես ապահով դարձնել: Նա ինքն էլ շատ հուսալի և կայուն մարդ է, նրա խոստման վրա կարելի հույս դնել, նա լավ ընկեր է, ժամանակին օգնության կհասնի, կօգնի գործնական խորհրդով և երբեք չի դավաճանի: Գովաբանեք Ցուլին իր հուսալիության համար:

Երկվորյակ. «հետաքրքիր»

Ախ, ինչ հետաքրքիր է։ Այսպես հիացական են սովորաբար արձագանքում Երկվորյակները նոր տեղեկությանը։ Երկվորյակները հետաքրքրաշարժ են և միշտ պատրաստ են սովորել նորը, նրանք բաց են գիտելիքի առաջ և ամենից շատ վախենում են ձանձրույթից և առօրեական վիճակներից։ Մարդկանց հետ շփվելիս Երկվորյակները ջանում են յուրաքանչյուրի համար առավելագույնս հետաքրքիր լինել, այդ պատճառով նրանց հետ զրուցելը հեշտ է և հաճելի։ Նմանապես հետաքրքիր եղեք նրանց համար, քննարկեք վերջին նորությունները և ճանաչողական նյութերը։ Թու՛յլ մի տվեք, որ նա ձեզնից ձանձրանա և նրանց նկատմամաբ շատ պահանջկոտ մի՛ եղեք, թե չէ նրանք կփախչեն Ձեզնից։

Խեցգետին. «ապահով»
Խեցգետինը վտանգավոր իրավիճակներն զգում է շատ նուրբ ինտուիցիայով, ինչի պատճառով նրան հաճախ վախկոտ և կասկածամիտ են անվանում։ Իրականում ինտուիցիան նրան օգնում է շատ հարցեր լուծելիս։ Ի դեպ, Խեցգետինը հաճախ զգում է սուտը և ջանում է չգնալ գործարքների, որոնցից պարտված է դուրս գալու։ «Դյատլովի լեռնանցք» տուրիստական խմբի ջոկատում միակ փրկվածը Յուրի Յուդինն էր, որի աստղակերպի նշանը Խեցգետին էր։ Ողբերգությունից մեկ օր առաջ նա իրեն վատ էր զգացել ու տուն էր գնացել։ Նրա ներքին ձայնը անսխալ հուշել էր մոտալուտ աղետի մասին։ Խեցգետինը սիրում է ապահովություն։ Եթե դուք նրա գոյությունն ապահով ու հարմարավետ դարձնեք, Խեցգետինը կբացվի ձեր առաջ։ Խեցգետինն ամենից շատ վախենում է, որ իր մտերիմներից մեկին կարող է վտանգ սպառնալ։ Այնպես էր Խեցգետնին իսկապես կարող եք ուրախացնել՝ երաշխավորելով, որ նրա հետ, նրա երեխաների ու ծնողների հետ ոչինչ չի պատահի։ «Ապահով» բառը համապատասխանում է նրան մյուս նշաններից ավելի շատ։

Առյուծ. «անկրկնելի»
Խոյին դուր է գալիս, որ նա ուրիշների համեմատ լավագույնն է, իսկ ահա եթե Առյուծին սկսեն համեմատել որևէ մեկի հետ, նա կկատաղի: Այդպես են սիրում անել Կույսերը, նրանք Առյուծին վերլուծում են՝ նախկին սիրեկանների հետ համեմատելով ու ուղիղ ասում են. «Այս հարցում դու լավագույնն ես իմ նախկիններից, քեզնից օգուտն ակնհայտ է»: Բայց չէ՞ որ Առյուծը եզակի է և անկրկնելի: Նրա համար կարևոր է սիրած մարդու համար բացառիկ լինելը: Առյուծը սիրում է մարդկանց վրա տպավորություն գործել և նրանցից ծափեր ու երկրպագություն, հիացական հայացքներ է սպասում: Առյուծին ասեք, որ նա անկրկնելի է և նրան մի համեմատեք ոչ մի աստղի հետ:

Կույս. «ճիշտ է»
Կույսի համար կարևոր է ամեն ինչում ճիշտ լինելը: Կույսերը կանոնները պահպանում են և չեն խախտում սոցիալական նորմերը: Ահա այսպիսի կոնֆորմիստներ, որոնք երբեք լուսակրի կարմիր լույսի տակ փողոցը չեն հատի: Նրանք համբերությամբ կսպասեն մինչ կվառվի կանաչ լույսը, եթե նույնիսկ մեքենա չկա: Տղամարդ կույսի համար կարևոր է իմանալ, որ ինքը ճիշտ է ապրում, որ իր բոլոր գործողությունները գիտակցված են, իսկ գլխավորը՝ ռացիոնալ: Կույսերն ամեն ինչ նախապես են պլանավորում՝ սխալներից խուսափելու համար, որպիսիք կատարելուց վախենում են խուճապի աստիճանի: Կին Կույսերը հպարտանում են իրենց ճշմարտացիությամբ. Նրանք գերազանցիկներ են, խելացի և լավ տնտեսուհի:

Կշեռք. «հիասքանչ է»
Հիասքանչ է բառը գեղեցիկի հոմանիշն է: Կշեռքները շատ են սիրում ամեն ինչում գեղեցիկը տեսնել: Գեղեցիկ կտավ, հաճելի աղջիկ, հմայիչ տղա: Իսկ այս ինչ հիասքանչ ծաղիկներ են պատուհանագոգին: Ախ, ինչ հիանալի էր ասված: Կշեռքներին դուր է գալիս, երբ նրանց ասում են, որ նրանք լի են նազանքով, նրանցով պետք է հիանալ ինչպես արվեստի ստեղծագործությամբ: Ծովափին նրա հետ հետևեք մայրամուտին և յուրաքանչյուր պահը կընկալեք որպես հիասքանչ: Տղամարդ Կշեռքներին գովաբանեք նրանց ռոմանտիկության և ջենտլմեն լինելու ունակության համար:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ