«Ֆլումինենսեի» հատուկ նվերը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին

223

Բրազիլական «Ֆլումինենսե» ակումբը Արգենտինայի հավաքականի առաջատարներ Լիոնել Մեսիին եւ Սերխիո Ագուերոյին, թիմի մյուս խաղացողներին նվիրել է անվանական ակումբային խաղաշապիկներ Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

Արգենտինայի եւ Վենեսուելայի հավաքականները քառորդ եզրափակիչի խաղը կանցկացնեն Ռիոյի «Մարականա» ստադիոնում, որը «Ֆլումինենսեի» տնային ստադիոնն է։

Վենեսուելա — Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։