«Ժամանակ». ՊՎԾ-ում աշխատող եղբայրները կարո՞ղ ջրել Արմեն Ադյանի գործը

175

«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արմեն Ադյանի դեմ՝ բացահայտելով բազմամիլիոնանոց յուրացումներ:

«Ադյանը ինքն իրեն արձակուրդ է ձևակերպել և մեկնել Միացյալ Նահանգներ: Արմեն Ադյանը Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների՝ հայտնի Ադյանների մյուս հորեղբոր տղան է և կոլեկտիվին հավաստիացնում էր, որ ՊՎԾ-ում աշխատող իր եղբայրները կջրեն նաև իր գործը», — գրում է թերթը: