Ինչպես գիտենք՝ թրոմբ առաջանում է արյան հոսքը դադարեցնելու համար, ասես փակելու համար վնասված հատվածը:
Սակայն լինում են դեպքեր, երբ թրոմբի ֆունկցիան խանգարվում է և այն անգամ կարող է վնասել մարդուն:
Շատ կարևոր է իմանալ օրգանիզմում թրոմբի առկայության նշանները.
Սա խոսում է այն մասին, որ արյունատար անոթներում խցանում կա և դրա հետևանքով թթվածնաքաղց:
2. Ցավոտ ծակոցներ
Եթե ձեռքերում կամ ոտքերում ցավային նման երևույթներ կան, իսկ ցավի սկզբնաղբյուրը այրվում է տաքությունից, ապա հավանական է գործ ունենք թրոմբի հետ:
3. Մաշկի կարմրություն
Մաշկի վրա առաջացած հեմատոմաները կամ գունավոր հետքերը ոչ միայն կարող են վնասվածքի հետևանքով լինել, այլև խոսել թրոմբի առկայության մասին:
4. Դժվարացած շնչառություն
Եթե խորը շունչ քաշելու դեպքում կտրուկ ցավ է զգացվում կրծքավանդակում, դա ոչ միշտ է մրսածության նշան: Կարող է նաև թոքերի թրոմբոզի մասին խոսել, ինչն էլ ուշ բժիշկի դիմելու դեպքում մահացու կլինի:
5. Շնչարգելություն
Եթե սրա հետ մեկտեղ կա բարձր ճնշում, գլխապտույտ, պուլսացիա կրծքավանդակում, սա ևս թոքերի թրոմբոզի նշան է:
6. Հազ
Եթե ոչ մրսած եք, ոչ ալերգիկ, մի խոսքով, եթե հազի համար պատճառ չկա, ապա շտապ այցելեք բժիշկի: