Աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւը պայքարում է գլխուղեղի ուռուցքի դեմ

209

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւը պայքարում է գլխուղեղի ուռուցքի դեմ։ Ռուսաստանցին երկու անգամ վիրահատվել է Գերմանիայում, սակայն քաղցկեղային հիվանդությունն ամբողջովին վերացնել չի հաջողվել, այժմ Վալուեւն ամեն ամիս քիմիաթերապիա է անցնում։

«Մինչեւ վերջ հեռացնել ուռուցքը չի հաջողվել, քանի որ գլխուղեղի կարեւոր անոթների հատվածում է։ Ռիսկի չդիմեցին։ Հիմա ամեն ամիս ստիպված եմ թերապիա անցնել»,- 45-ամյա Վալուեւը պատմել է «ТВ Центр»-ին։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռացել է 2010 թվականին։ 2013-ին հայտնի էր դարձել, որ մարզական կարիերան ավարտելու պատճառը եղել է գլխուղեղի բարորակ ուռուցքը։