Ադրբեջանիցիներն «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա․ Սիրուշո

323

Երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է Արցախում։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այնտեղից:

Նա նաև գրառում է կատարել:

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:
Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:
Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան:
Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»։