«Երկաթե մողեսով դեպի Գյումրի». Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել

155

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ դերասանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է գնացքի ֆոնին։ Մկրտիչ Արզումանյանը վառ պիջակ է կրում, սպիտակ վերնաշապիկ եւ գլխարկ։ «Երկաթե մողեսով դեպի Գյումրի»,- կադրին կից գրել է դերասանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը խոշոր ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Սկանդինավյան խաչբառների վնասակար հետեւանքները»։ Հետեւորդները նշել էին, որ դերասանի մեկնաբանությունները ծիծաղելի են, իսկ նրանցից մեկը գրել էր. «Ոնց կարող է մարդ այսքան տաղանդավոր լինել»։