Հաճախ մենք չենք էլ կռահում, որ ձեռքի տակ եղած միջոցները կարող են իսկական հրաշքներ գործել…
Վերցրեք պերօքսիդով լի մի շիշ և նայեք դրան:
Դուք ձեր ձեռքերում իսկական գանձ եք պահում:
Ջրածնի պերօքսիդի հատկությունները

1 Գլուխը լվանալուց առաջ, լուծույթ պատրաստեք՝ ջրով և պերօքսիդով, և քսեք մազերին: Հետո գլուխը լվացեք սովորականի պես: Պերօքսիդը մազերին փայլ և ծավալ է հաղորդում:

2 Պերօքսիդն ունակ է հանել սպիտակ կտորի վրայի լաքաները: Մի փոքր պերօքսիդ քսեք լաքայի վրա և տրորեք. Արդյունքը ձեզ կգոհացնի:

3 Սառը ջրի մեջ մի փոքր պերօքսիդ լցրեք և դրա մեջ պահեք մրգերը: Սա արդյունավետ միջոց է թունաքիմիկատների դեմ:

4 Բերանի խոռոչը ողողելով թրածնի պերօքսիդով՝ դուք կսպիտակեցնեք ձեր ատամները և կախտահանեք բերանի խոռոչը: Շատ օգտակար է անել դա օրը երեք անգամ: Սակայն պետք է հիշել, որ ոմանց մոտ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջանալ պերօքսիդից, այդ պատճառով էլ անհրաժեշտ է նախ ստուգել. Մի փոքր պերոքսիդ քսեք արմունկի ներսի հատվածին:

5 Պերօքսիդը կօգնի հեշտությամբ մաքրել լոգարանը սնկերից: Մաքրությունը սկսելուց առաջ, պերօքսիդ քսեք պրոբլեմատիկ հատվածներին և թողեք մի որոշ ժամանակ, կեղտը հեշտությամբ կմաքրվի նման պրոցեդուրայից հետո:

6 Եթե դուք ունեք յուղոտ մաշկ, ապա տեղին է օգտագործել պերօքսիդ՝ դեմքը մաքրելու համար: Դա հիանալի պրոֆիլակտիկ միջոց է բշտիկների դեմ:

7 Խառնեք մի փոքր պերօքսիդը ձիթայուղի հետ: Դա հիանալի միջոց է ականջների իդեալական մաքրման համար:

8 Ոտքերը դնելով ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ՝ դուք կբուժեք սնկային հիվանդությունը:

9 Մաքրություն անելիս՝ օգտագործեք ջրածնի պերօքսիդ և դուք կմոռանաք տհաճ հոտերի մասին: