Ձեզ չեմ գովացել, որ սապոն չդնեն ոտքիդ տակ. Բագրատյանը՝ Արսեն Թորոսյանին

239

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հնարավոր է եղել թույլ չտալ, որ մեկ մլրդ դրամը փոշիանա. Դուք ճիշտ եք, պարոն Թորոսյան, բայց այդպիսի 20 մլրդ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Դուք մեկի տեղը գտել եք, եւս 19-ը կա, խնդրում եմ շարունակեք: Պարոն Թորոսյան, Խաչիկ գյուղից զանգել եմ, խնդիրները լուծել եք բարձր մակարդակով: Ձեզ չեմ գովացել, որ սապոն չդնեն ոտքիդ տակ: Դրա համար չեմ արել»,-ասաց Բագրատյանը, որն առաջ բերեց պատգամավորների ծիծաղը: