Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին. Քննարկել են դատական համակարգի խնդիրները

157

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  հունիսի 19-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Սահմանադրական դատարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին եւ այլն։