Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում՝ դատական լսման ժամանակ

183

Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսին լրտեսության մեղադրանքով դատական լսման ժամանակ դատարանի դահլիճում ուշաթափվել և մահացել է, հաղորդում է BBC-ն:

67-ամյա Մորսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին այն բանում, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը:

2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել Մորսիին՝ նոր նախագահական ընտրություններ հայտարարելով:

Ծավալված իրադարձությունների արդյունքում Մորսին ձերբակալվել էր և պահվում էր մարաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինցի իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա: