Sղամարդnւն տարoրինակ թվաց լոգաuենյակի այս uալիկը և որnշեց քանդել այն. տեuածից վերջինu կnրցրեց խոuելու ունակnւթյունը

365

Շարունակությունը՝ այստեղ:

 

Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում:

Նշվում է, որ ֆրանսիացին ոսկին հայտնաբերել է հին կահույքը տանից դուրս հանելու ժամանակ։

Սկզբում նա հայտնաբերել է մետաղական տուփ, որում գտել է ոսկե մետաղադրամներ։

Ավելի մանրակրկիտ խուզարկության արդյունքում տան տարբեր մասերում, այդ թվում լոգասենյակում, ոսկե ձուլակտորներ և մոտ 5 հազար մետաղադրամ է հայտնաբերվել:

Հայտնաբերված գանձը գնահատվել է 3,5 միլիոն եվրո։

Բացի այդ ֆրանսիացին գտել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ոսկին ձեռք է բերվել օրինական կերպով 20-րդ դարի 50-60-ական թվականներին։

Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ պետությունը կստանա 45 տոկոս չափաբաժին։