Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ (վիդեո)

205

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին: Նրանք քայլել են Երեւանի 2800-ամյակին նվիրված այգում, զրուցել սրճարանում:
Այս հանդիպումից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Խաչատրյանը: