Նախնական եզրահանգումները հուսադրող չեն

220
 

past.am

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով գերատեսչությունները ծրագրային քննարկումների առումով պետք է ակտիվորեն ընդգրկեն նաև հ/կ սեկտորին: Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեցին մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նշելով, որ խոսքը մասնավորաբար՝ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերին է վերաբերում:

Ամբողջական ամփոփման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի, սակայն որոշ հ/կերի նախնական ուսումնասիրությունների արդյունքում առկա եզրահանգումներն այդքան էլ հուսադրող չեն: Մասնավորաբար, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին որոշ կազմակերպությունների ղեկավարներ, շատ դեպքերում կրկնողություն է արձանագրվել, չեն արդարացել այն սպասելիքները, այն ռազմավարական ու հեռանկարայաին փոփոխությունները, որոնք պետք է արտացոլվեին ծախսերի ծրագրերի ու բյուջետային ֆինանսավորման հայտերում: