Հնդկաստանում անոմալ շոգը չի նահանջում. ամռան սկզբից արդեն 36 մարդ է մահացել

167

Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական հատվածներում գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև շոգը: Ինչպես հաղորդում է CNN-ը, ջերմաստիճանն արդեն մեկ ամիս է, ինչ չի նվազում 40 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:

Երկրի Տարերեային աղետների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ եղանակային անոմալ պայմանների հետևանքով 36 մարդ է մահացել, թեև աղետի հետևանքների ծավալը կարող է ավելի մեծ լինել:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Նյու Դելիում հունիսի 10-ին ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել՝ 48 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ Չուրու քաղաքում հունիսի 1-ին ջերմաստիճանը հատել էր 50 աստիճանի սահմանը: