Ինչու է երեխան կապտուկներ ստացել մանկապարտեզում. Տնօրենը հավատացնում է, որ քնած ժամանակ է եղել

257

«Տատա» մասնավոր մանկապարտեզում կապտուկներ ստացած երեխայի ծնողի հետ դեպքի մանրամասները քննարկվել են, նա որեւէ բողոք չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տատա» մասնավոր մանկապարտեզի տնօրեն Սեդա Պապոյանը` անդրադառնալով երեկ համացանցում տարածված միջադեպին:

«Սոցցանցերում ծնողը գրառում է կատարել է մինչեւ կենտրոնի աշխատակիցների  հետ զրուցելը, այն աշխատակիցների մասնակցությամբ, ում մասնակցությամբ երեխան քնած ժամանակ գլուխը հարվածել է մահճակալին: Մենք արդեն հասցրել ենք ծնողի հետ հանդիպել, պարզաբանել բոլոր մանրամասները` ինչպես է երեխան քնած ժամանակ գլուխը հարվածել անհարմար ձեւով եւ կապտուկներ ստացել գլխի հատվածում եւ այս պահին մենք եւ ծնողը որեւէ խնդիր չունենք, այսինքն խնդիրը լուծվել է հաստատության եւ ծնողի միջեւ»,-ասաց նա:

Սեդա Պապոյանը հավելեց, որ այժմ ծնողը որեւէ բողոք չունի հաստատության դեմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերը, լրագրող Արաքս Մարտիրոսյանը երեխային մանկապարտեզից կապտուկներով է տուն տարել։ կապտուկ է եղել թե ճակատին, թե կարմրած է եղել այտը, թե թեւին է վնասվածք եղել:

Հատկանշական է, որ մանկապարտեզի տնօրինությունը ծնողի գրառման տակ նրան մեղադրել էր ազնիվ չլինելու մեջ:

Երեւանում երեխային մանկապարտեզից կապտուկներով են տուն տարել