Կալիֆորնիայում օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները

141

Լոս Անջելեսի Խորհրդի անդամ Փոլ Կրիկորյանն օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները:

Փաստաթուղթն առաջարկում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել նոր ներդրումներ կատարել Թուրքիայում եւ դադարեցնել արդեն գոյություն ունեցող ներդումները, հաղորդում է Los Angeles Daily News-ը:

Օրինագծի հեղինակն է Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Անցած ամիս օրինագիծը հավանություն էր ստացել Ասամբլեայի կողմից՝ չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը:

Կրիկորյանն ու Նազարյանը վստահ են, որ օրինագիծը կընդունվի: Նմանատիպ փաստաթուղթ էր հավանության արժանացել նախկինում, սակայն նահանգապետ Ջերի Բրաունը դրա վրա վետո էր դրել: Անցած տարի նոր նահանգապետ Գեյվին Նյուսոմը հայտնել էր, որ կաջակցի նրան: