Խնդրում եմ ուշադիր լսեք իմ խոսքը ու հասկացեք ինձ։ Կարևոր կոչ, կխնդրեմ տարшծել

328

Նախ նշենք, որ այսօր համացանցում, տարբեր լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ Լևոն Արոնյանը նոր զուգընկեր ունի․․․

Մենք՝ հայերս, բնականաբար շտապեցինք ստանձնել դատավորի դերը։ Խոսքը բնականաբար չի վերաբերում բոլորին․․․

Շատերն անգամ ողջունեցին այս որոշումն ու բարի բախտ և ուժ մաղթեցին․․․

Կարդալով բազում մեկնաբանություններ հասկացա, որ Հայաստանում, ցավոք սրտի, մարդը պարտավոր է հաշվետու լինել հանրությանն իր բոլոր քայլերի համար․․․

Հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է անձնական կյանքին․․․

Եթե որևէ մեկին թվում է թե նա ավելի լավ գիտե թե ինչպես ճիշտ սգալ սեփական կնոջ մահը, ապա այդ առնվազն սխալ է ու միամտություն․․․

Եթե այս տեղեկությունը ճիշտ է ու Արոնյանն իսկապես փորձում է իր կյանքը լուսավորել, ուրեմն մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան․․․

Հակառակ դեպքում, եթե մենք հարգում ենք այդ մարդուն և ուզում, որ վերջինս լինի երջանիկ, ապա բնական է, որ պետք է չքնարկենք նրա որոշումները․․․

Մի կողմ թողնելով այն պարզ ճշմարտությունը, թե մեզ ինչ, թե մեր ինչ գործն է, հարկավոր է գիտակցել, որ մենք, թերևս, իրավունք չունենք մարդուն դատել այն բանի համար, որ նա փորձում է արև մտցնել իր մթնած կյանքում․․․

Սիրելիներս, խնդրում եմ եկեք դադարենք այդչափ խիստ լինել ու թողնենք, որպեսզի մարդիկ ապրեն իրենց սեփական կյանքով այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում․․․

Եվ խնդրում եմ՝ հնարավորինս տարածել այս կոչը, որպեսզի էլ ավելի շատ մարդ միանա ու ի վերջո՝ քննադատելու փոխարեն, ուժ ու կորով մաղթենք մեր չեմպիոնին ու նրա գեղեցկուհի ընկերուհուն։ Ես, օրինակ, շատ կուզեմ, որ այս լուրերը հաստատվեն․․․

Մաղթում ենք ձեզ բարի բախտ, կանաչ, լուսավոր ճանապարհ ու, իհարկե, համբերություն․․․

Այսօր համբերությունը, շատ է պետք նրանց։ Իր էջում գրել է Լիլիթ Մեսրոպյանը․․․