Թուրք ակադեմիկոսի Նոյի մասին բացահայտումները ցնցել ողջ աշխարհը: Ըստ նրանց Նոյը մինչև ջրհեղեղը բջջային հեռախոսով զանգել է որդուն:

195

Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար:

Այս մասին, aravot.am-ի փոխանցմամբ՝ գրում է Hurriyet-ը:

Թուրքական TRT1-ի եթերում Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում:

«Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ:

Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել: Արդյոք դա հրա՞շք էր:

Բայց մենք կարծում ենք, որ նա կապվել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը:
Նա նաև պնդել է, որ Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել: «Ես գիտնական եմ և խոսում եմ գիտության համար»,- ավելացրել է նա:

Ամբողջական նյութը՝  այստեղ