Երեւանում ընթանում է «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարը

151

Հունիսի 14-ին Երեւանում ընթանում է «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարը, որը կազմակերպել են Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցությունը եւ Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը:

Սեմինարին մասնակցում են Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար եւ Եվրախորհրդարանի ներկայիս պատգամավոր Հանես Հանսոն, Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Հանես Ռումը, էստոնական «Արեւելյան գործընկերության» կենտրոնի ղեկավար Յանա Ռեյնհոլդը, Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում եւ Վրաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կայ Կարելսոնը:

Միջոցառման շրջանակում կներկայացվի եվրաինտեգրման էստոնական փորձը, կքննարկվեն անվտանգության գործընթացի, տնտեսական եւ տարածքային զարգացման բաղադրիչները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում Եվրախորհրդարանի դերի եւ եվրաինտեգրման գործընթացի հետ կապված հարցեր: