ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութում, մարզասրահում, լողավազանում ախտահանման կարգը փոխվեց. պարետի նոր որոշումը

48

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Պարետի ստորագրած նոր որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

 

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»: Մարզասրահներին և լողավազաններին վերաբերող հատվածում ավելացվել են համապատասխանաբար 7-րդ և 8-րդ ենթակետերը, որոնք սահմանում են, որ յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն, իսկ լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա:

Ավելին այստեղ