Տղամարդը պատահաբար կրակել է իր ոտքին. առնետին է ցանկացել կրակել

145

Հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասավածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով տան կողքով անցնող ջրանցքի մոտ կանգնած առնետին ցանկացել է կրակել, սակայն լիցքավորման ժամանակ պատահաբար կրակել է իր ձախ ոտքի ոտնաթաթին:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: