«Սա ծաղր է օրենքի նկատմամբ». հայտնի է՝ ինչ գործով է Վանեցյանը հրավիրվել ԱԱԾ

25

ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու:

 

 

Արթուր Վանեցյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասները ներկայացրեց Արթուր Վանեցյանի գործի կապակցությամբ. «Պրն. Վանեցյանը հրավիրվել էր բացատրություն տալու, նախապատրաստվում են նյութեր՝ աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու վերաբերյալ: Սա ես համարում եմ օրենքի նկատմամբ ծաղր, որովհետև գոյություն ունի օրենք, որտեղ ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետ է համարվում 50 տարին, և նախկին աշխատակիցը իրավունք ունի վերականգնել իր աշխատանքը 5 տարվա ժամկետում, ինչը տվյալ ապարագայում արվել է, էստեղ 1 տարվա մասին է խոսքը, և անձը աշխատանքի է վերականգնվել օրենքի պահպանմամբ»,- պարզաբանեց փաստաբանը:

 

 

Ըստ նրա՝ այստեղ խնդիրը այն չէ՝ օրենքը խախտվել է, թե ոչ, և նրանք օրենքը կարդացել են թե ոչ, և գիտեն արդյոք՝ օրենքում հստակ սահմանված է, որ մինչև 5 տարի ժամկետով կարող է երկարացվել նախկին աշխատակցի պաշտոնը. «Էստեղ խնդիրը այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն՝ նյութեր են նախապատրաստվում: Ինձ համար շատ զարմանալի է էս հանգամանքը, որովհետև քրեական օրենսգրքում չկա նման նորմ, եթե նույնիսկ խախտում եղած լիներ, ու անձը 60 տարեկանում վերականգնված լիներ աշխատանքի համար, միևնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Արթուր Վանեցյանի դեմ չկա քրեական գործ հարուցելու որևէ հիմք: Նրանք արդեն հասել են նրան, որ նույնիսկ այս կերպ, փորձում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ավելին այստեղ