Կոնգրեսական Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին

173

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել:

«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» ամեն անգամ ստիպում է ժպտալ, երբ ես մտածում եմ այդ մասին: Ժողովրդավարության անցում կատարվեց առանց մեկ կաթիլ արյան, եւ մենք պետք է աջակցենք այդ նոր ժողովրդավարությանը: Հայաստանում հեղափոխությունից հետո արդար ընտրություններ տեղի ունեցան, որոնք իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին: Վերջերս նրա կառավարությունն ԱՄՆ-ի հետ 60 մլն դոլարի համաձայնագիր կնքեց  2-3 տարով՝ տնտեսական աճի եւ պետական կառավարման բարելավման համար: Չնայած այդ ջանքերը կարելի է միայն ողջունել, սակայն դա բավարար չէ: ԱՄՆ-ն աջակցում է այդ փոփոխություններն ու ռեսուրսներ տրամադրում»,- ասել է կոնգրեսականը: