Ժանյակավոր վերնաշապիկ եւ լայնեզր տաբատ․ շքեղ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

165

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Instagram-ի իր էջում հրապարակած նոր լուսանկարում նա շքեղ ու էլեգանտ  կերպար է ընտրել։

Արփինե Հովհաննիսյանը կրում է կանաչ, ժանյակավոր վերնաշապիկ,նույն երանգի, լայնեղր տաբատ։ Կերպարը համալրում են սեւ,լաքապատ բարձրակրունկներն ու նույն երանգի պայուսակը։

Կադրին կից Արփինե Հովհաննիսյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Մեքսիկայի շունչը՝ Կասկադում»։

Հիշեցնենք՝ ավել վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կրկին վառ կերպար էր ընտրել։ Նա նարնջագույն կոստյում էր կրում, որը համադրել էր բրոշների, հետաքրքիր վզնոցի հետ։ Կադրերից մեկում նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։