Թուրքիայի զորքերն ու զրահատեխնիկան՝ ՀՀ սահմանի մոտ. Փաշինյանի զգուշավոր ակնարկը Պուտինին

115

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում, անդրադառնալով այսօրվանից մեկնարկելիք Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին, փոխանցել է պաշտոնական Անկարայի մեսիջը՝ «Ադրբեջանը մենակ չէ»: «Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ ենք ունենալու, քանի որ նրանց հետ ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր ունենք: Որտեղից էլ սպառնան Ադրբեջանին, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով փակում ենք դիվանագիտության դռները», — ասել է Քալընը՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:

 

Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները տարածաշրջանային մի շարք հարցերի թվում քննարկել էին նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեման: Քալընի խոսքերով, այս հարցում նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է. — «Մենք Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի միությունը, միասնությունն ու անվտանգությունը նաև մերն է: Եվ այստեղ ոչ մի կասկած չկա: Իր մոտեցման մասին Էրդողանը հայտնել է նաև Պուտինին՝ նրան առաջարկելով օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության թուլացման համար»:

 

Քալընն ընդգծել է, որ երկու նախագահների հեռախոսազրույցը արդյունավետ է անցել. «Համաձայնության են եկել միասին աշխատել, լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, կողմերին առաջարկներ անել և անմիջապես բանակցություններ սկսել: Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին այս պայմանավորվածության արդյունքը կերևա:

 

Էրդողանի, առհասարակ թուրք պաշտոնյաների խոսքը ոչինչ չի նշանակում: Նրանք կարող են ասել մի բան՝ անել հակառակը: Ինչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ անհասկանալի է:

Ավելին այստեղ