Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում

82

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերևս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։ Սակայն այն, թե ինչ արագությամբ և մասշտաբներով դա տեղի ուենցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, և դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։ Վերջին տասը տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսևորում Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։

Ավելին այստեղ