Սերգեյ Զվերեւի՝ ծանր հիվանդությամբ տառապող որդին հեռացել է մենաստան

170

Վերջին տարվա ընթացքում տարբեր շոուներին հաճախ է հայտնվում Սերգեյ Զվերեւի որդին։ Նա դարձել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման վերջին թողարկման հյուրը։ Մալախովը հայտարարել է, որ 25-ամյա երիտասարդը որոշել է հեռանալ մենաստան։ Այսպիսի կտրուկ որոշման Սերգեյ Զվերեւ կրտսերին դրդել է հոր վերջին հարցազրույցը, որի հետ նա չի շփվում ավելի քան երկու տարի։ Ապրիլի կեսերին Անդրեյ Մալախովի հետ զրույցում ոճաբանը հայտարարել, է, որ համաձայն է հաշտվել ծանր հիվանդությամբ տառապող հոգեզավակի հետ, եթե վերջինս բաժանվի կնոջից ու աշխատանք գտնի։

«Տեսախցիկների առաջ ներողությունը չի աշխատում։ Այն դեպքում, եթե նա աշխատանքի ընդունվի, վերջնականապես բաժանվի այդ դերասանուհուց… Արտիստը պետք է շտապ զբաղվի իր երեխաներով։ Ամենից շատ խղճում եմ մայրիկիս։ Ինչպե՞ս նա կարող է տեսնել այս ամենը։ Նա օր ու գիշեր մաքրում էր, պատրաստվում, հավաքում։ Անդրեյ, դա դավաճանություն է։ Հարկավոր է ներողություն խնդրել ոչ թե ինձանից, այլ տատիկից։ Մենք կարող էինք կորցնել տատիկին, երբ տեղի ունեցավ առաջին հարսանիքը։ Իսկ երբ երկրորդ հարսանիքն էր, եւ մենք իմացանք, թե ում հետ է նա ամուսնանում, ես մտածում էի, որ նա ողջ չի մնա։ Իմ մայրիկի, նրա տատիկի համար նրանից ավելի հարազատ մարդ չկա։ Նրա ամեն ինչը ցավում է։ Ես եւս պետք է առողջանամ։ Ես մշտապես նյարդային եմ»,- այդ ժամանակ, արցունքներն աչքերին, հայտարարել էր արտիստը։

Стилист Сергей Зверев у Тверского районного суда перед заседанием по делу об одиночном пикете на Красной площади в защиту озера Байкал

Անդրեյ Մալախովի ստուդիայում Սերգեյ Զվերեւ կրտսերը հայտարարել է, որ չի կարող հորը ներել ամենից հետո, ինչ նա ասել է վերջին հարցազրույցի ընթացքում։ Երիտասարդին հատկապես խոցել է այն, ինչ ոճաբանն ասել է իր կնոջ մասին ասել. «Ես ցանկացա մենաստան գնալ, քանի որ ես ուշադիր նայել եմ հայրիկիս հարցազրույցը։ Ինձ թվում էր, թե ինձ ոչ ոք չի հասկանում։ Ես նման եմ փոքրի երեխայի։ Եթե նա սիրում է ինձ, պետք է ների ինձ։ Չգիտես ինչու՝ վիրավորում է իմ կնոջը։ Ես չեմ վիճելու նրա հետ։ Ես պարզապես, առանց ոչ ոքի ասելու, գնացի մենաստան, անջատեցի բոլոր hեռախոսները եւ ամբողջությամբ խորասուզվեցի իմ մեջ, որպեսզի բուժեմ հոգիս։ Ես ցանկանում եմ հեռանալ երկրային ամեն բանից, բացասականից, հորս հետ կապված հասկացված չլինելուց, որն առհասարակ չի լսում ինձ։ Ընդհանուր առմամբ, հարցազրույցի կեսը սուտ է»,- իր որոշումը բացատրել է Սերգեյը։