Անսպասելի ու վատ լուր վարորդների համար. հունիսի 17-ից…..

534

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում,

«Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: