Ծնողները նրանից հրաժարվեցին, երբ նա ընդամենը 2 օրական էր, ահա թե ինչպիսին է նա այսօր

208

Երբ Ջոն ընդամենը 2 օրական էր, ծնողները հրաժարվեցին նրանից: Նա ծնվել էր հազվագյուտ գենետիկական հիվանդությամբ,  որը կոչվում է Տրիչեր Կոլլինզի սինրոմ: Նրա կենսաբանական մայրը  տեսնելով փոքրիկին  անմիջապես հայտարարել էր, որ հրաժարվում է երեխայից:

Բանն այն է, որ տվյալ  հիվանդությունը ազդում է պտղի դեմքի ոսկրերի վրա, ի հայտ են գալիս խնդիրներ լսողության հետ, և հնարավոր է, որ երեխան ընդհանրապես չկարողանա քայլել և խոսել:

 Տղայի խնամքով զբաղվում էր Ջին անունով մի կին, ով հետագայում որդեգրեց նրան, երբ  լրացավ տղայի 5 տարին:

Ջոն այժմ արդեն  հաջողակ երիտասարդ է: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ աշխարհին ստիպել է հավատալ իր ուժերին, այն մարդիկ, ովքեր  թերագնահատում էին իրեն, այժմ  հարգանքով են վերաբերվում նրան: «Ես շնորհակալ եմ իմ Ջին մայրիկին, նա ինձ սովորեցրել է լավատեսորեն ապրել, դա շատ է օգնում»:

Երբ նրան հարցրել են, թե արդյոք չի ցանկանում պլաստիկ վիրահատություն կատարել, նա պատասխանել է. «Աստված ինձ այսպիսին է ստեղծել, նշանակում է նա ինձ այսպիսին է ուզում տեսնել»:

Նա փորձել է կապ հաստատել իր կենսաբանական ծնողների հետ, սակայն նրանք չեն ցանկացել տեսնել  նրան և խնդրել են չանհանգստացնել իրենց:

Դա իհարկե խորապես հուզել էր  նրան, բայց Ջոն չի հուսահատվել: Ջոն  չի չարացել իր կենսաբանական ծնողների դեմ,  նա չի ցանկանում, որ մարդիկ քննադատեն նրանց այդպիսի որոշման համար: Նա ասել է. «Ես շնորհակալ եմ նրանցից, որ ստեղծել են ինձ, որ ես ապրում եմ, շնորհակալ եմ նաև այն բանի համար, որ հրաժարվեցին ինձանից և ես գտա իմ իսկական մայրիկին, հենց նրանց որոշման շնորհիվ ես  այսօր այնպիսին եմ, ինչպիսին որ կամ»:

Այսօր Ջոն զբաղվում է սպորտով և  օգնում է նույն հիվանդությամբ  տառապող  շատ այլ երեխաների:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo