Ձեր թշնամիները՝ ըստ կենդանակերպի նշանների. ումի՞ց պետք է զգուշանալ

334

 

Մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ՝ բարեկամներ, գործընկերներ, հարևաններ… Բոլորի հետ չէ, որ հնարավոր է լինում լավ հարաբերություններ ունենալ: Ուստի թշնամիների առկայությունից ոչ ոք երաշխավորված չէ:

Խոյ
Նրանք տանել չեն կարող ձանձրալի մարդկանց: Ակտիվ, կենսուրախ և եռանդուն Խոյերը հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել դանդաղկոտների, ծույլերի հետ: Այդ հողի վրա Խոյերը հաճախ կարող են վիճաբանել Երկվորյակների հետ, ովքեր չափազանց հանգիստ են և խաղաղ: Խոյերին խորհուրդ չի տրվում բիզնես սկսել Երկվորյակների հետ: Այդ համագործակցությունը լի կլինի տարաձայնություններով և կոնֆլիկտներով:

Ցուլ
Ցուլերը համբերատար են, հետևողական, գործարար և տանել չեն կարող իրենց նման մարդկանց: Իրենց շրջապատող մարդկանց որակներից նրանք գնահատում են բարությունը, լսելու, սատարելու ունակությունը, հոգատարությունը: Ցուլերը չեն սիրում նրանց, ովքեր բարձր են գնահատում նյութական արժեքները: Այդպիսիք են, օրինակ, Այծեղջյուրները:

Երկվորյակ
Կենսախինդ, կյանքը սիրող և չափազանց եռանդուն Երկվորյակները չեն կարող ընդհանուր լեզու գտնել ձանձրալի մարդկանց հետո: Բանն այն է, որ Երկվորյակներն իրենք էլ հեշտությամբ են ընկճվում, այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում են խուսափել ընկճված և ձանձրալի մարդկանցից, որոնց թվին են պատկանում Ձկները:

Խեցգետին
Հանգիստ և խաղաղ Խեցգետինները, ովքեր գերադասում են հանդարտ ապրելակերպը, հեշտությամբ թշնամիներ կգտնեն աղմկոտ, դրամատիկ կամ ստերվոզ մարդկանց շարքերում: Այդ կարգին կարելի է հեշտությամբ դասել Կարիճներին: Չափազանց եռանդը հատուկ չէ Խեցգետիններին:

Առյուծ
Վստահ, ուժեղ և ամբիցիոզ Առյուծները տանել չեն կարողանում… իրենց նմաններին: Առյուծի գլխավոր թշնամին ևս մեկ Առյուծն է: Իհարկե, արքա կարող է միայն մեկը լինել, երկրորդն ավելորդ է:

Կույս
Նրանք սիրում են, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ դասավորված: Կույսերի համար ամենաահավորը խառնաշփոթն է իրերի, փաստաթղթերի, գործերի և մտքերի մեջ: Նրանք ամեն կերպ խուսափում են մարդկանցից, ովքեր կարող են խառնաշփոթ մտցնել իրենց կյանքում: Իսկ այդպիսիք, ինչպես հասկացաք, Ջրհոսներն են:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ