Մադրիդի «Ռեալի» նորեկը (ֆոտո)

175

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ֆրանսիական «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդիի տրանսֆերի մասին։

Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբը 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 50 միլիոն եվրո: Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր։

Մենդին 2017թ. ամռանն էր 5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիոն» ֆրանսիական «Հավրից»։