Ինչպես են մեր զինծառայnղները լվանnւմ «Եռաբլnւրի» տապանшքարերը:Հպարտանում ենք!!!

146

Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հունիսի 8-ին, շաբաթօրյակ է կազմակերպել Եռաբլուրում։

Պաշտպանության նախարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ զինվորականները լվանում են տապանաքարեր, ջրում մերձակայքի բուսականությունը։

Հիշեցնենք, որ Եռաբլուր պանթեոնը Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն է, ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա.Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։