Ռումինիայի հյուսիս-արևմուտքում տեղացած քարե անձևը սարսափեցրել է ողջ աշխարհի մարդկությանը, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված նման երևույթը:
Գիտնականները ենթադրում են, որ «քարաբեր» ամպերը ձևավորվել են ուժեղ մթնոլորտային աղտոտվածության գոտում, այդ իսկ պատճառով տեղումներն ունեցել են արտասովոր կեղտոտ գույն:
Ձվի մեծության քարե կարկուտը րոպեների ընթացքում մեծ վնաս է հասցրել: Բնակիչների խոսքերով այդ ողջ ընթացքում ապակիները դղրդրդում էին և երևույթն ուղեկցվում էր ուժեղ քամով և կայծակով:
Տեղի բնակիչների զայրույթը հարուցել է որոշ օգտատերերի գրառումներ, ովքեր իրենց մեկնաբանություններում գրել են, որ ընդամենը տեղացած կարկուտի համար մեծ աղմուկ են բարձրացրել: Տեղի բնակիչների խոսքերով, նրանցից շատերը կարծել են, որ եկել է աշխարհի վերջը:

Արդյո՞ք տեղի ունեցածը կարելի է ընդամենը կարկուտ համարել, միթե՞ դժվար է պատկերացնել մարդկանց վախն ու սարսափը, երբ երկինքը ծածկվում է մռայլ ու գորշ ամպերով ու սկսվում է ….
Ի՞նչ կզգար մեզանից յուրաքանչյուրը նման երևույթի ականատեսը լինելով:
Ի դեպ, նման երևույթ տեղի է ունեցել նաև անցյալ տարի թուրքական Սինոպ քաղաքում, երբ անձևի հետ երկնքից քարեր էին թափվում:Ոչ ոք ապահովագրված չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն