Երիտասարդ կինը սպասում էր իր զույգ երեխաների լույս աշխարհ գալուն: Նա երկու օր առաջ էր դիմել հիվանդանոց: Բժիշկը նրան տեղավորել էր նախածնարանում, քանի որ ամեն րոպե կարող էին սկսվել ծննդաբերական ցավերը: Գիշերը սկսվեցին ցավերը և լուսադեմին ծնվեցին նրա զույգ բալիկները՝ տղա և աղջիկ: Երկուսն էլ առողջ էին:
Մայրը առաջինը գիրկը վերցրեց տղային ու հիացմունքով նայեց որդուն: Այնուհետև գիրկն առավ դստերը ու խոժոռվեց: Դժգոհ դեմքով երեխային մի կողմ դրեց ու նորից գիրկն առավ որդուն: Բժիշկն ու բուժքույրը զարմացած ու ապշած նրան էին նայում: Տարօրինակ էր մոր նման պահվածքը:
Սակայն հաջորդ օրը էլ ավելի մեծ եղավ նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ կինը գրավոր կերպով հրաժարվեց աղջիկ երեխայից: Գրությունն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Երեխաների հայրը լքել է ինձ և ես չեմ պատրաստվում և չեմ կրող պահել երկու երեխա, ինձ համար ծանր կլինի, բացի այդ աղջիկը չափազանց տգեղ է ու երբ մեծանա նրան մատով ցույց կտան ու կծաղրեն, ինձ նույնպես, որ այդպիսի անճոռնի են լույս աշխարհ բերել»:

Երկու օր անց նա դուրս գրվեց հիվանդանոցից որդու հետ, նույնիսկ չնայելով ու հրաժեշտ չտալով դստերը: Հիվանդանոցի ողջ անձնակազմը ապշած էր, զայրացած:
Երկու օր անց հիվանդանոց եկավ մի երիտասարդ տղա իր ընկերուհու հետ: Պարզվեց , որ դա երեխայի մորեղբայրն է: Իմանալով քրոջ արածը նա որոշել էր երեխային որդեգրել.
«Ես չեմ կարող երեխային բախտի քմահաճույքին թողնել, նա իմ արյունն է, իմ ազգականը, աստված գիտի թե ինչ կարող է պատահել նրա հետ, իմ սեփական երեխայի պես կսիրեմ ու կփայփայեմ նրան»:
Փաստաթղթերի հետ կապված հարցերը վերջացնեուց հետո, նա որդեգրեց երեխային ու մեկնեցին քաղաքից:
Տարիներ են անցել, սակայն այս պատմությունը ոչ ոք չի կարողանում մոռանալ: