Թրամփը Facebook-ին եւ Google-ին մեղադրել է իր հանդեպ խտրականության մեջ

166

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեխնոլոգիական ընկերություններին, մասնավորապես՝ Facebook-ին եւ Google-ին, մեղադրել է իր հանդեպ խտրականության մեջ:

CNBC-ի հետ զրույցում Թրամփը օրինակ է բերել Facebook-ի եւ Apple-ի դեմ հայցերն ու ենթադրել, որ Եվրամիությունն այդ մարտավարությունն օգտագործում է ֆինանսական շահ ստանալու համար:

«Կարող եմ ձեզ ասել, որ նրանք խտրականություն են դրսեւորում իմ հանդեպ»,- ասել է Թրամփը՝ խոսելով Google, Facebook եւ Amazon ընկերությունների մասին:

«Մարդիկ խոսում են դավադրության մասին: Իրական դավադրությունն այդ ընկերությունների եւ դեմոկրատների միջեւ է, քանի նրանք իմ դեմ էին ընտրությունների ժամանակ: Իսկ ԵՄ-ում կարծում են, թե մոնոպոլիա կա, սակայն ես վստահ չեմ, որ նրանք իսկապես այդպես են մտածում, նրանք պարզապես կարծում են, որ դրանք հեշտ փողեր են»,- հավելել է նա: