«Տարիների փորձն ինձ ուժեղ դարձրեց». «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի խոստովանությունն ու խորհուրդը՝ Հայկուհի Մաթեւոսյանին

178

2 տարի առաջ նա ապրում էր սովորական աջկա կյանքով, սակայն նրա կյանքը կտրուկ փոխեց 2017 թ-ին «Միսս Արմենիա» մրցույթում նվաճած տիտղոսը: 17-ամյա աղջիկը դարձավ Հայաստանի առաջին գեղեցկուհի, սակայն տիտղոսի հետ մեկտեղ իր հասցեին լսեց այնպիսի քննադատություններ, որոնք մինչ այդ իրեն խորթ էին: Խոսակցությունների այդ փուլում նա դարձավ մի փոքր ամաչկոտ, մի փոքր վախվորած, բայց ժամանակն օգնեց հաղթահարել դժվարություններն ու գնահատել ձեռքբերումները:

NEWS.am STYLE-ի զրուցակիցը նա է՝ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը, որն այսօր արդեն այն փոքրիկ աղջնակը չէ, որին կարող են կոտրել քննադատությամբ կամ վատ խոսքով: Լիլին արդեն հասցրել է նաեւ իր փորձով կիսվել «Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթեւոսյանի հետ, իսկ առաջիկա գեղեցկության մրցույթներին մասնակեռլ ցանկացող  աղջիկներին իր խորհուրդը հղեց՝ պատասխանելով մեր մի քանի հարցերին:

Լիլիերբ երկու տարի առաջ ճանաչվեցիր «Միսս Արմենիա», բավականին ամաչկոտէիրավելի վախվորած էիր հարցազրույցներում եւ էկրանինայսօր քոհրապարակումներում ես ավելի համարձակ Լիլիի եմ տեսնում… Ինչո՞վ է սապայմանավորվածտարիքի հետ դասե՞ր ես քաղելթե՞ պարզապեսքննադատություններն են պակասել կյանքումդ:

Քննադատությունը միշտ էլ կա ու կլինի. բոլորի համար չեմ կարող լինել հաճելի: Ինչպես ասում են՝ «բոլորի համար միայն գումարն է, որ կարող է լինել հաճելի»: Տարիների փորձն ինձ ուժեղ դարձրեց, իսկ տիտղոսի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցի:

Այսօր ո՞րն է հիմնական զբաղմունքդմոդելի՞նգըթե՞ ուսումը:

Աշխատանքը… Սիրում եմ ամեն ոլորտում ինձ տեսնել: Փակագծերն առայժմ չեմ ուզում բացել, բայց հիմա փորձում եմ նոր՝ էլ ավելի հետաքրքիր ոլորտում նաեւ լինել:

Հիշում եմմեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիրոր ցանկութույններիդ մեջ մտնումէ միջազգային մրցույթների մասնակցելըայսօր այդ ցանկությունը դեռ արդի՞ էՔայլերանո՞ւմ ես այդ ուղղությամբ:

Իհարկե, ցանկությունը կա ու կմնա: Բայց վաղ է խոսել այդ մասին: Դեռ քիչ-քիչ քայլերս եմ կատարում դեպի իմ երազանքը:

Վերջերս Հայաստանում կազմակերպվեց եւս մեկ գեղեցկության մրցույթ` «Հայաստանիգեղեցկուհի», որի հաղթող դարձավ Հայկուհի ՄաթեւոսյանըՆրան էլ բավականին շատքննադատեցին… Առիթ եղե՞լ էոր շփվեք ու խորհուրդ տաս իրենթե ինչպեսհաղթահարի այդ ամենը:

Հայկուհին մասնակցում էր նաեւ 2017 թ-ի մրցույթին, այդտեղից էլ ճանաչում եմ իրեն: Այո, մրցույթից հետո զրուցել ենք: Ընդամենը պետք է կարդալ, փակել դա ու անցնել առաջ: Ինչպե՞ս կարելի է հաշվի առնել այն մարդկանց քննադատությունները, որոնք այդքան ժամանակ ունեն, որպեսզի քիթը մտցնեն ուրիշի կյանք, վարկաբեկեն դիմացինին՝ առանց մտածելու, որ կյանքը նույն կերպ պատասխանում է յուրաքանչյուրին: Նրանք, ուղղակի, պարապ մարդիկ են ու վերջ:

Շարունակությունը ՝ այստեղ ։