Մեղմ դիմահարդարում, կարճ վարսեր․ Անի Երանյանը նոր կերպարում

485

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:

Անի Երանյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Դերասանուհին կարճ սանրվածքով է, մեղմ շպարով, կրում է սեւ, ամառային վերնաշապիկ։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքի հետ երկխոսւոթյան մեջ կարեւոր չէ նրա հարցը, այլ կարեւոր է քո պատասխանը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ջերմ շնորհավորել էր հայրկին ծննդյան օրվա առթիվ։ «Այս լուսանկարն ավելի քան 10 տարեկան է… Բայց կարծես երեկ լիներ… Ժամանակը թռչում է, եւ ինձ թվում է՝ չեմ հասցնում վայելել ծնողներիս։ Այո՛, մենք նույն քաղաքում ենք ապրում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում… Վազում ենք, շտապում, չենք հասցնում… Տխրում ես, երբ խորամուխ ես լինում իրադրությանը…

Աստված քեզ առողջություն եւ երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են, «ծնողներին չեն ընտրում»։ Բայց եթե այդպիսի հնարավորություն լիներ, ես, ամեն դեպքում,կընտրեի ձեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Միշտ հիշում եմ քո մասին, փայփայում եւ երբեք չեմ թողնի։ Եվ դու ինձ մի թող։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել էր նա։